Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն «ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»:

Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը՝ խոսնակն ասել է. «Իրանն առաջատար դեր է խաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մենք ունեցել ենք հազարավոր նահատակներ և վիրավորներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում իրենց նվիրել են այդ վատ երևույթի դեմ պայքարին»:

Խաթիբզադեն շեշտել է նաև, որ միջազգային մարմինները հաստատել են այդ փաստը:Խոսնակը նշել է. «Ցավոք, Բաքուն մտադիր է լրատվամիջոցների համար հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»:

ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանն Իրանի հետ մասնակցել է դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությանը: ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ անհիմն պնդմանը՝ ընդգծել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրան-Հայաստան համատեղ համագործակցության մասին:

Հայերեն Русский

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան

Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Հունիսի 30-ի միջոցառումների անոնս

Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Բելգիայում նշել են զբոսաշրջության ոլորտում Բուլղարիայի առաջարկած գին-որակ լավ հարաբերակցությունը. BTA

Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի