Հասարակական

ԻԻՀ երկու քաղաքացի փորձել են Հայաստանի սահմանն անցկացնել «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ. հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ագարակ պետական սահմանի անցման կետում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում 2021 թվականի սեպտեմբեր ամսին հայտնաբերվել են 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից:

«Ագարակ պետական սահմանի անցման կետում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում 2021 թվականի սեպտեմբեր ամսին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանսահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Mercedes-Benz» մակնիշի տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների ուղեբեռները, ինչպես նաև՝ ավտոմեքենան։ Ճամպրուկներից մեկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել են 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ, որոնք թաքցված են եղել տղամարդու անթև բաճկոնի գրպաններում: Իսկ վերոնշյալ տրանսպորտային միջոցի սրահում առկա փոքր խցիկի միջից հայտնաբերվել է 0․7 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ԻԻՀ մեկ քաղաքացի կալանավորվել է:

ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն:

Ծանուցում` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 25-ի միջոցառումների անոնս

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ

Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

«Տան մյուս կողմը». ՌԴ֊ում ՀՀ դեսպանատանը Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

Թրամփը դատապարտել է Կիևի վրա ՌԴ-ի հարձակումը և Պուտինին կոչ արել «կանգ առնել»

Պետք է հիշել անցյալի դառը դասերը. Բուլղարիայի փոխվարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Շվեյցարահայ վավերագրող-լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գիրք-ալբոմը նոր լույս կսփռի 44-օրյա պատերազմի վրա