Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհը պատրաստ կլինի տարեվերջին. նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Երեկ ուշ երեկոյան հետևել եմ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։ Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ»,- գրել է նախարարը:

Նա նշել է, որ 2021թ-ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ-ին և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։

Նախարարի հիշեցմամբ՝ 17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։ Եվս 13 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որը սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։

Հայերեն English Français Русский Türkçe

ԲՏԱ նախարարությունը պատրաստ է ոլորտի ընկերությունների առաջարկների հիման վրա բարելավել պետական աջակցության օրենսդրական փաթեթը

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու «Եվրանեսթ»-ի համանախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 14/04/25

Ասիական ինդեքսներ - 14/04/25

Ամերիկացի կինը ձերբակալվել է Facebook-ում մարդու ոսկորներ, գանգեր և կողոսկրեր վաճառելու համար

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դատավորից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 մլն դրամ

Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն

ՀՀ վարչապետն ու Լիտվայի ՆԳ նախարարը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի փոխարտգործնախարար