Տարածաշրջանային

«Թբիլիսոբա». ինչպես է քաղաքն իր օրը նշում այս անգամ

1 րոպեի ընթերցում

«Թբիլիսոբա». ինչպես է քաղաքն իր օրը նշում այս անգամ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի քաղաքի օրը՝ «Թբիլիսոբա»-ն, համեստ Է անցկացվելու. ավանդական միջոցառումներից կկայանա «Պատվավոր թբիլիսցիների» կոչում շնորհելու արարողությունը եւ կանցկացվեն «Աշնանային բարիքներ» գյուղատնտեսական տոնավաճառները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես քաղաքային վարչության նիստում հայտարարել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, պլանավորված տոնական առցանց-համերգը չեղարկվում Է:

Դրա անցկացման համար հատկացված փողերը կտրամադրվեն Բաթումում բնակելի տան փլվելու հետեւանքով տուժածների օգնության հիմնադրամին: Բաթումում հինգհարկանի տան ամբողջ մուտքի փլվելու հետեւանքով զոհվել Է ինը մարդ, այդ թվում՝ երեք երեխա, 12 ընտանիք մնացել Է առանց տանիքի:

«Տեղի Է ունեցել ողբերգություն: Մեզ համար սկզբունքորեն կարեւոր Է այդ ընտանիքներին օգնելը: Թբիլիսին միշտ կանգնած Է այն մարդկանց կողքին, ովքեր հայտնվել են դժվարին կացության մեջ, ուստի ընդունվել Է նման որոշում:

Չնայած այն բանին, որ համերգը չեղարկվել Է, մենք չենք խախտում Թբիլիսիի ավանդույթը, եւ այս տարի կպարգեւատրենք «Պատվավոր թբիլիսցիներին»,-հայտարարել Է քաղաքագլուխը, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում