Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահը քառօրյա այց կկատարի աֆրիկյան երկրներ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը քառօրյա այց կկատարի աֆրիկյան երկրներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 17-ին քառօրյա այցով կմեկնի աֆրիկյան երկրներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը այցի շրջանակում կլինի Անգոլայում, Նիգերիայում եւ Տոգոյում:

Աֆրիկյան ուղղությունը համարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Անկարայի համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ բազմակողմանի է՝ հիմնված քաղաքական, հումանիտար, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանման սկզբունքների վրա:

Եթե 200 -ին Աֆրիկայում կար 12 թուրքական դեսպանատուն, ապա մինչև 2021 թվականը այս ցուցանիշը հասավ 43 -ի: 2003-ի վերջի դրությամբ աֆրիկյան երկրների հետ Թուրքիայի առևտուրը կազմում էր 5,4 մլրդ դոլար, իսկ 202 -ի վերջին, չնայած համավարակին, հասել է 25,3 միլիարդ դոլարի:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում