Գերմաներեն լույս է տեսել ժամանակակից հայ բանաստեղծների գործերի անթոլոգիան 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գերմանիայի «Լյուդվիգաբուրգ» հրատարակչությունը լույս է ընծայել ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունների անթոլոգիան գերմաներեն: Գործերը թարգմանել է Բեթինա Վյորմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին Հայաստանի գրողների միությունում:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ հատորը բաղկացած է 450 էջից: «Գրքում ներառվել են տարբեր սերունդների 15 բանաստեղծի ստեղծագործություններ: Նրանցից են 1960-70-ականներին գրականություն մուտք գործած Ռազմիկ Դավոյանը, Արևշատ Ավագյանը, Հենրիկ Էդոյանը, Հովհաննես Գրիգորյանը, Դավիթ Հովհաննեսը, 1970-80-ականների սերնդի ներկայացուցիչներից Հակոբ Մովսեսը, Խաչիկ Մանուկյանը, երիտասարդ գրողներ Էդուարդ Հարենցը, Ռուզաննա Ոսկանյանը, այլք»,- տեղեկացրեց Միլիտոնյանը:

Ըստ նրա՝ վերջին 20-30 տարում նման բացառիկ գիրք չի հրատարակվել: «Չեմ հիշում նման գործ: Խորհրդային տարիներին եթե որևէ գրողի աշխատանք թարգմանվում էր, նա հայտարարվում էր դասական, իսկ այսօր աշխարհը բաց է, և մեր արձակագիրները, բանաստեղծները, մանկագիրները հրատարակվում են տարբեր երկրներում հենց տեղի հրատարակիչների, թարգմանիչների ընտրությամբ»,- նշեց նա:

Միության նախագահի համոզմամբ՝ հայ ժամանակակից գրականությունը բարձր մակարդակ ունի և միջազգային գրական, գեղարվեստական հարթության մեջ հետաքրքրություն է առաջացնում: «Ես գրքերի միջազգային տարբեր ցուցահանդեսների եմ մասնակցել և տեսել, որ ընթերցողները հաճախ միայն ժամանակակից գրականությամբ են հետաքրքրվում և ցանկանում են իմանալ, թե Հայաստանը գրական քարտեզում այսօր ինչ տեղ ունի»,- շեշտեց Միլիտոնյանն ու հավելեց, որ հայ հեղինակների ստեղծագործությունները հատկապես վերջին տարիներին հաճախ են թարգմանվում օտար լեզուներով:

Թարգմանչուհի Բեթինա Վյորմանն էլ պատմեց, որ հեղինակներին ընտրելու գործում իրենց աջակցել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանը: Սկզբում գործերը թարգմանվել են ռուսերեն, այնուհետև՝ գերմաներեն:

«Ինձ շատ են դուր եկել բանաստեղծությունները. դրանք բազմաբովանդակ են ու տարբեր թեմաներ են արծարծում: Մեր երկրում ասում են, որ հայ պոեզիան չափազանց քաղաքական է: Գուցե այդպես է, բայց ինձ դուր է գալիս: Շատ հետաքրքիր գրական ձեռագիր կա: Գերմանիայում երբեմն գրականությունը շատ խիստ է, իսկ այստեղ ինձ շատ են գրավում գեղարվեստական պատկերները, որոնք պլաստիկ են: Ես սիրով եմ աշխատել և պետք է խոստովանեմ, որ հայ բանաստեղծների ստեղծագործություններն ինձ շատ հարազատ են: Թարգմանելիս զգացել ու հասկացել եմ յուրաքանչյուր գրողի բնավորությունն ու էությունը»,- ընդգծեց Վյորմանը:

Հայերեն Русский Türkçe

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված