Տարածաշրջանային

Դավութօղլուն Սիրիայում տեղի ունեցողը վերագրել է Էրդողանի կրած պարտությանը Պուտինի հետ բանակցություններում

1 րոպեի ընթերցում

Դավութօղլուն Սիրիայում տեղի ունեցողը վերագրել է Էրդողանի կրած պարտությանը Պուտինի հետ բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Սիրիայում առկա իրավիճակին և այդ իրավիճակը վերագրել Պուտինի հետ Սոչիում ունեցած բանակցությունների ժամանակ Էրդողանի կրած պարտությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավութօղլուն նշել է Halk TV-ին տված հարցազրույցում:

«Եթե Սիրիայում առկա խնդիրները շարունակվում են, դա նշանակում է, որ հարգարժան նախագահ Էրդողանը Սոչիում բանակցությունների ժամանակ տանուլ է տվել: Առանց Պուտինի աջակցության Սիրիայի ռեժիմը չի կարող տեղից շարժվել»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում