Հնդկաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ կոնֆլիկտի խաղաղ լուծմանը. Ջայշանկար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հնդկաստանի արտգործնախարար ՍուբրամանյամՋայշանկարը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին:

«Մեր դիրքորոշումը շատ հետևողական է: Բախումներից սկսած մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով: Մենք արտահայտել ենք մեր աջակցությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Հնդկաստանը միշտ խաղաղության և կայունության կողմնակիցն է այս տարածաշրջանում»,- ասաց Ջայշանկարը:

Նա նկատեց՝ անցյալ տարի Հայաստանն անցել է շատ դժվար փուլով: Նախարարը Հնդկաստանի կառավարության, ժողովրդի անունից խորը ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին:

Անդրադառնալով Հայաստան իր առաջին այցին՝ նախարարն ասաց, որ դա երկու երկրների միջև համագործակցության համար նոր փուլի սկիզբ է: ԱԳ նախարարը շեշտեց, որ երկու երկրների բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ միջնադարից սկսած: Ջայշանկարն ընդգծեց, որ Հնդկաստանում ունեն հայկական ժառանգություն, եկեղեցիներ, կրթական հաստատություններ, գերեզմանոցներ, հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ և հարգանքով: Նա ընդգծեց նաև Հնդկաստանի պատմությանը հայկական համայնքի բերած մեծ նպաստի մասին:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի հետ իր հանդիպմանը՝ նա ասաց, որ շատ արդյունավետ հանդիպումներ են ունեցել: «Մենք ուրվագծեցինք մեր համապարփակ երկկողմ հարաբերությունները, քննարկեցինք երկկողմ հարցերը, հիմնականում համաձայնեցինք հետագա համագործակցության և փոխանակումների վերաբերյալ: Համաձայնեցինք, որ մեր երկկողմ հարաբերություններն ընդլայնվել են մշակութային, քաղաքական ոլորտներում: Դեռևս մեծ հնարավորություն կա՝ ընդլայնելու տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, ներդրումների ոլորտներում»,- ասաց նա:

Հնդկաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ներկայում էլ քննարկումներ են գնում ԵԱՏՄ-ի հետ Հնդկաստանի առևտրի համաձայնագրի ուղղությամբ:

Նա կարևորեց նաև երկրու երկրների գործարարների համագործակցության խթանումը:

Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև փոխադարձ չվերթների հավանականության հարցը: «Հայաստանը դիտարկում ենք որպես սերտ համագործակցող երկիր»,- ընդգծեց Հնդկաստանի ԱԳ նախարարը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի