Սպորտ

Հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով թուրք մարզիկի ցուցանիշը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով թուրք մարզիկի ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն իր հայրենի քաղաքում նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ սահմանել է Դյուցազնագրքի և համաշխարհային ռեկորդ. նա 170 կգ ծանրաձողն ուսերի վրա նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աղբյուրը հայտնում է, որ այդպիսով Զորիկ Պողոսյանը շրջանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Նա նոր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիների՝ ի դեմս իր սան Մհեր Քոչինյանի, անմահ հիշատակին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում