Հասարակական

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ճարտարապետի օրվան նվիրված միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ճարտարապետի օրվան նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Հայաստանի ճարտարապետների պալատ և մասնակցել Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, մանրամասնելով, որ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթել ստեղծագործական հաջողություններ:

«Ճարտարապետի մասնագիտությունը մշտապես արժևորվել է հայ հասարակության կողմից, և Կառավարությունն իր հերթին կարևորում է այս ոլորտի շարունակական զարգացումը»,- նշել է նա:

Ճարտարապետության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանը և «Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Ստեֆան Լազարյանն արժանացել են ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչմանը: Կոչումները նրանց հանձնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է նաև Ճարտարապետների պալատում բացված ցուցահանդեսի աշխատանքներին, որտեղ ներկայացված է 30 հայ ճարտարապետի շուրջ 150 ստեղծագործություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում