Կարեն Անդրեասյանի հրավերով ՀՀ է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին:

«Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Պալատի նախագահին Հայաստան կատարած այցի համար, ընդգծել երկու երկրների ժողովուրդների եղբայրական կապերը, բարձր գնահատել COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ նախորդ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրված բժշկական օգնությունն ու հույս հայտնել, որ այս այցը հատկապես խթան կհաղորդի Հայաստան-ԱՄԷ առևտրատնտեսական մեծ ներուժի բացահայտմանն ու դրա իրագործման պլանավորմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հարիբ Սաիդ ալ-Ամիմը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ԱՄԷ-ում Վերահսկիչ պալատի գործունեությունն ու պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ կիսվելու իրենց փորձառությամբ։

Նախարար Անդրեասյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն նոր մարմինների գործունեությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Վերահսկիչ պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այս այցով նոր էջ կբացվի երկկողմ հարաբերություններում, և Կարեն Անդրեասյանին հրավիրել է ԱՄԷ՝ մասնակցելու ExpoDubai-ին։ Նախարար Անդրեասյանն ընդունել է հրավերը։

Հայաստան կատարած այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հետ։

Հայերեն Русский

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի