Տարածաշրջանային

ԱՄՆ-ը երկարաձգել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը երկարաձգել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի հետ կապված 2019 թ. Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Սպիտակ տունը:

Պատժամիջոցների տակ են ընկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում