ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանում բարձր են գնահատում Ձեզ և Ձեր նշանակալի ավանդը մեր երկրների միջև համագործակցության զարգացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:
Վստահ եմ, որ դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրության և փոխվստահության վրա և ուղղված են ապագային, կշարունակեն նպաստել երկկողմ օրակարգի առաջխաղացմանը և համագործակցության ներուժի գործնական իրացմանը»: