Քաղաքականություն

ՀՀ նախագահն Իտալիայում կհանդիպի Մարիո Դրագիի հետ. կստորագրվի հուշագիր

2 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրը սկսվում է Կիջի պալատում, որտեղ վաղ առավոտյան նախատեսված է հանդիպում Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։ Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, երկու երկրների օրակարգում տնտեսական հարցերն են, փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։

Այս հանդիպումից հետո Քուիրինալե պալատում կկայանա հրաժեշտի պաշտոնական արարողությունը։

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը լինելու է Լա Սապիենցա համալսարանը, որը Եվրոպայի ամենամեծ համալսարանն է։ Այստեղ նախատեսված է փոխըմբռնման հուշագրի ստորագրում այդ համալսարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև

Հռոմի Լա Սապիենցա համալսարանն ունի մոտ 700 տարվա պատմություն, Միջազգային վարկանիշային աղյուսակներում այն Իտալիայի ամենաառաջատար համալսարանն է՝ հետազոտության որակի, կրթության, միջազգային համագործակցության մակարդակով։ Համալսարանն առաջարկում է բակալավրիատի և մագիստրոսական 270 ծրագիր, որից 30-ն՝ անգլերենով։ Լավագույն ուսանողների համար կրթությունն անվճար է։

Արմեն Սարգսյանի պետական այցի երկրորդ օրը կավարտվի Լևոնյան վարժարանում՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։

Հայերեն English Français Русский Türkçe

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International-ի տիտղոսը

Մասկատում սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլը

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազմամբ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն. Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը