Միջազգային

Մեքսիկայի կենտրոնական մասում հեղեղումների հետեւանքով ավելի քան 3,5 հազար տուն է վնասվել

2 րոպեի ընթերցում

Մեքսիկայի կենտրոնական մասում հեղեղումների հետեւանքով ավելի քան 3,5 հազար տուն է վնասվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի կենտրոնական մասի Կերետարոյի նահանգում ավելի քան 3,5 հազար բանկելի տուն ջրի տակ Է հայտնվել գետերի հորդացման պատճառով, որը հարուցել են սաստիկ անձրեւները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ի երեկոյան այդ մասին հայտնել Է Milenio թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ինչպես հրատարակությանը հայտարարել Է տարածաշրջանի նահանգապետ Մաուրիսիո Կուրին, արդեն հոկտեմբերի 5-ին տարածշրջանում կսկսվի վնասի հետեւանքների գնահատումը: «Վաղը 120 մարդ ձեռնամուխ կլինի ցուցակներ կազմելուն, նրանք կտեսնեն, թե որքան մարդ Է այնտեղ մշտապես ապրում, որքանն Է բնակարան վարձակալում, մենք կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կունենանք, որպեսզի որոշում կայացնենք յուրաքանչյուրի համար»,- ասել Է քաղաքական գործիչը: Ավելի վաղ զինծառայողները եւ փրկարարները հեղեղված շրջաններից տարհանել են ավելի քան 3 հազար մարդու:

Սեպտեմբերի սկզբին հեղեղումները, որոնց պատճառ Էին դարձել տեղատարփ անձրեւները, տասնյակ հազարավոր տեր են վնասել Կերետարոյին սահմանակից Իդալգոյի նահանգւմ: Ամենազգալի վնասը հասցվել Է Տուլա դե Ալիենդե քաղաքին, որտեղ ջրով հեղեղված հիվանդանոցում զոհվել են հիվանդներ: Տարերքի մոլեգնության հետեանքները վնաս են պատճառել ընդհանուր առմամբ 70 հազար մարդու: Վնասի վերացմանը գործի են դրվել հարյուրավոր փրկարարներ, զինծառայողներ եւ Ազգային գվարդիայի մարտիկներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում