Տարածաշրջանային

5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում

1 րոպեի ընթերցում

5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արեւմտյան մասում գրանցվել Է 5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղը:

Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ հոկտեմբերի 4-ին Երեւանի ժամանակով 06:39-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Մեսջեդե-Սոլեյման քաղաքից 47 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք ընկած շրջանում՝ Իրանի հետ սահմանից մոտավորապես 185 կիլոմետր հեռավորության վրա:

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ սեյսմաիրադարձությունը գնահատվում Է որպես «ավերիչ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում