Ծանրորդ Վարազդատ Լալայանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամՎարազդատ Լալայանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում Լալայանը պոկեց 206 կգ և հրեց 241 կգ: Երկամարտի 447 կգ արդյունքով, որը ռեկորդային է Եվրոպայի առաջնությունում, Լալայանը դարձավ Մ 23 տարեկանների հին աշխարհամասի չեմպիոն:

Ժամեր առաջ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձել էրԵվրոպայի երիտասարդների չեմպիոն: 109 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 383 կգ արդյունքով դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճել է թե պոկում, թե հրում վարժությունում:

Ավելի վաղ` հոկտեմբերի 1-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանըդարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ ևնվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշովԱվագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էրդարձել նաև Լիանա Գյուրջյանը, ով երկամարտում գրանցել էր 213 կգ արդյունք:

Հայերեն العربية

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը