Հասարակական

Իմ արդար դատելու կարողության մեջ ես ինձ 4 բալ կնշանակեի. Կարեն Անդրեասյան

1 րոպեի ընթերցում

Իմ արդար դատելու կարողության մեջ ես ինձ 4 բալ կնշանակեի. Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր արդար դատելու ունակությունը 5 բալանոց համակարգով գնահատում է 4 միավոր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց նախարարը:

Լրագրողը հետաքրքրվել էր, թե «ի՞նչ գնահատական կտաք Ձեր արդար դատելու ունակությանը` հաշվի առնելով, որ Դուք նաև Մարդու իրավունքների պաշտպան եք աշխատել»։

«Ես կարծում` 5 չկա։ Ոչ ոք իդեալական չէ, և բոլորս էլ ունենք որոշակի սուբյեկտիվ դրսևորումներ։ Բայց ես ինձ 4 բալ կնշանակեի իմ արդար դատելու կարողության մեջ», - պատասխանեց Կարեն Անդրեասյանը։

Արդարադատության նախարարը փոխնախարար Սուրեն Գրիգորյանի հետ միասին մասնակցում էր ՀՀ նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում