Տարածաշրջանային

Վրաստանում ձերբակալել են Թբիլիսիի բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր Սահակաշվիլին

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ձերբակալել են Թբիլիսիի բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր Սահակաշվիլին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում ձերբակալել են թբիլիսյան այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են Վրաստանի Անվտանգության ծառայությունից։

Սահակաշվիլին ձերբակալվել էր Թբիլիսիում և նրան տեղափոխել էին Ռուսթավ քաղաքի կալանավայր։

«Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է իրականացնում երկրի սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ։ Հետաքննության շրջանակներում Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է 1958 թվականին ծնված անձին, ում տանը թաքնվում էր Սահակաշվիլին»,- հայտարարել են Ազգային անվտանգության ծառայությունից։

Կառույցից նշել են նաև, որ այդ անձին մեղսագրվում է Վրաստանի ՔՕ 371-րդ հոդվածի 1-ին մասը (Հանցագործության թաքցնելը), պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ մինչև 2 տարի ժամկետով կամ նույն ժամանակահատվածով ազատազրկում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում