Հասարակական

Մարզերում վերաբացվել է 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն

1 րոպեի ընթերցում

Մարզերում վերաբացվել է 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Դիտակ, Արմավիրի մարզի Լուսագյուղ, Լոռու մարզի Ձորագյուղ և Վահագնաձոր, Կոտայքի մարզի Գեղադիր և Մայակովսկի համայնքներում վերաբացվել է 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշված համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործարկման համար ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի N 1459-Ն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 13568,8 հազար դրամ գումար էր հատկացվել` հաշվի առնելով, որ համայնքներում առկա շենքային բարենպաստ պայմաններով հաստատությունները պահպանման և շահագործման ծախսերի բացակայության պատճառով չէին գործում:

«Մանկապարտեզների պահպանման ծախսերը չէին ապահովվում` հաշվի առնելով համայնքային բյուջեների փոքր չափերը: Առաջիկայում՝ համայնքների խոշորացումից հետո, մանկապարտեզների գործունեության շարունակականությունը կապահովվի համայնքային բյուջեների հաշվին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վերաբացված 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել 226 երեխաներ` իրացնելով կրթության իրենց իրավունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում