Տարածաշրջանային

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ստով և կեղծիքներով իր իսկ կողմից կատարված հանցագործությունները բարդել հայերի վրա

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ստով և կեղծիքներով իր իսկ  կողմից կատարված հանցագործությունները բարդել հայերի վրա

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը նշել է, որ պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է 76 քրեական գործ, որոնցից «39 -ը վերաբերում են խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործություններին». այսպիսով Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր իսկ զինվորականության ու քաղաքացիների կողմից կատարված անմարդկային հանցագործությունները բարդել հայերի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Քյամրան Ալիեւը հայտարարել է «24 հայերի հանդեպ հայտարարված միջազգային հետախուզման մասին»:

Ադրբեջանի գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ հետախուզում է հայտարարված նաև 300 անձի նկատմամբ, որոնք «հանցագործություններ են կատարել ադրբեջանցի զինծառայողների դեմ ղարաբաղյան առաջին պատերազմի եւ հրադադարի ռեժիմի ժամանակ»։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում