Իգոր Կրուտոյը, ռուսական էստրադայի այլ հայտնի դեմքեր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կտոնեն մեծ համերգով 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 9-ին Կրեմլում կհնչեն մեծանուն կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները: Համերգում ելույթ կունենան ռուսական էստրադայի սիրված ու հայտնի աստղեր, որոնք բազմիցս կատարել են Բաբաջանյանի երգերը:

«Արմենպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանն ասաց, որ երեկոն «Նոկտյուրնի» կատարմամբ կբացի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Վերջինս խոստովանել է՝ իր համար դա մեծ պատիվ է:

«Բեդրոս Կիրկորովը կկատարի «Ազգ իմ փառապանծ» երգը: Հավանաբար գիտեք, որ նա Խորհրդային Միություն է եկել իմ ծնողների շնորհիվ: Բեդրոսը երիտասարդ երգիչ է եղել, որին լսել են ծնողներս Բուլղարիայում հանգստանալիս և նրան հրավիրել են Մոսկվա սովորելու: Բեդրոս Կիրկորովը մինչ օրս հիշում է դա»,- պատմեց Արա Բաբաջանյանն ու հավելեց, որ համերգին հանդես կգան նաև Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Անիտա Ցոյը, Ալեքսեյ Վորոբյովը, որը նաև վարելու է համերգը, և ուրիշ ճանաչված երաժիշտներ:

Կհնչեն Բաբաջանյանի «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Գեղեցկության թագուհի», «Ծովն է կանչում», «Քո հետքերը», «Առաջին սիրո երգը» և մի շարք այլ սիրված գործեր:

«Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի» մենակատարներն ունկնդրին կներկայանան «Նոր Երևան» և «Գիշերային Մոսկվա» երգերով։

Արա Բաբաջանյանի խոսքով՝ Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի հոբելյանն ըստ արժանվույն է նշվում: Համերգներ են կազմակերպվել Մոսկվայում, Կրասնոդարում Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց է բացվել, որտեղ տեղադրվել է հեղինակի կիսանդրին, Օմսկում ևս համերգ է անցկացվել և Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց է բացվել: Միջոցառումներ են նախատեսվում Սևաստոպոլում, Սոչիում, այլ քաղաքներում:

Առնո Բաբաջանյանը ծնվել էԵրևանում 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։1938 թվականինմեկնել է Մոսկվա և միանգամից ընդունվելԳնեսինների անվան երաժշտական քոլեջիվերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվել էՊ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ(Բ. Մ. Բեռլինիդաշնամուրի դասարան): 1948-ին ուսումը շարունակել էՄոսկվայի կոնսերվատորիայիդաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործողՀայաստանի կուլտուրայի տանըկից ստուդիայում։

1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել էԱրամ ԽաչատրյանիևՍերգեյ Ռախմանինովիազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված«Հերոսական բալլադում»(1950) և Դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող«Հայկական ռապսոդիան»կոմպոզիտորը գրել է 1950-ին։ Բաբաջանյանը մեծ հեղինակություն է վայելել, նրա հետ համագործակցությունն իրենց համար պատիվ են համարել նշանավոր բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, հանրահայտ երգիչներՄուսլիմ Մագոմաևը, Լև Լեշչենկոն…

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին