Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պերուի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պերուի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսը (նստավայրը՝ Մոսկվա): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին և արդյունավետ աշխատանք մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում:

Դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն ընդգծել է, որ պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել հայ-պերուական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության զարգացման ու կապերի աշխուժացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին: Նշվել է, որ գործակցության ներուժ է առկա բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, կրթության ոլորտներում: Երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման տեսանկյունից կողմերը կարևորել են մշակութային ոլորտում փոխգործակցությունն ու փոխանակման ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում խոսվել է գալիք տարի՝ Հայաստանի և Պերուի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում Պերուի և Պերուում Հայաստանի մշակութային օրեր կազմակերպելու մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում