Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 1-ից․ Գարեգին Բաղրամյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 1-ից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների ետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ դեռևս 2019 թվականից մեկնարկել է էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի ազատականացման ծավալուն գործընթացը։

«Նախագիծը նախատեսում է էներգետիկայի մասին օրենքի և ենթաօրենսդրական ակտերի փոփոխություններ։ ԱՄՆ ՄԶԳ-ն դրամաշնորհային միջոցներով իրականացրել է էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման համար նախատեսված էլեկտրոնային հարթակի ծրագրի պատվերը և շուրջ 3 տարի է, ինչ մշակվում է այդ ծրագիրը։ Ենթաօրենսդրական ակտերում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել՝ նոր ինստիտուտներ են ներմուծվել։ Դրանք հնարավորություն են ունենալու էլեկտրաէներգիայի արտահանում և ներկրում իրականացնել ու մեծածախ շուկայում զբաղվել էլեկտրաէներգիայի առևտրով»,- նշեց Բաղրամյանը։

Խոսելով էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին՝ ՀԾԿՀ նախագահն ասաց, որ այն հաջորդ տարվա փետրվարի 1-ից է նախատեսված, սակայն դեռ հստակ չի կարող ասել, թե այս փուլում ինչ էժան կայաններից հնարավոր կլինի ազատ շուկայում վաճառելու։

«Արդյունքը կլինի այն ժամանակ, երբ թեստավորման փուլ կանցնի ծրագիրը։ Ազատականացումը մենք իրականացնելու ենք քայլ առ քայլ և ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող կայաններին թույլ չենք տա մեծ քանակով մտնել ազատ շուկա։ Այնտեղ նրանք հնարավորություն կունենան ավելի թանկ վաճառել, ինչն էլ ազդեցություն կունենա սպառողների վրա»,- ասաց Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ ենթաօրենսդրական բազան, երբ նույնական և համապատասխան կլինի ԵՄ դիրեկտիվներին, հնարավորություն կստեղծի բավականին խթանել միջպետական առևտուրը Վրաստանի հետ։

Հայերեն

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի