Տարածաշրջանային

Ռուսաստանը և Թուրքիան հաջողությամբ համագործակցում են միջազգային ասպարեզում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Թուրքիան հաջողությամբ համագործակցում են միջազգային ասպարեզում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում տեղի ունեցող հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն հաջողությամբ համագործակցում են միջազգային ասպարեզում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստին:

«Միջազգային մակարդակում մենք բավականին հաջող համագործակցում ենք: Ես նկատի ունեմ և՛ Սիրիան, և՛ մեր շփումները, և՛ Լիբիայի հարցում համագործակցությունը: Ռուս-թուրքական կենտրոնը ակտիվորեն գործում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հրադադարի ռեժիմը վերահսկելու հարցում»,- ասել է Պուտինը:

Պուտինը հավելել է, որ երկրների միջև համագործակցությունը կայունության երաշխիք է:

«Բանակցությունները երբեմն բարդ են, բայց ավարտվում են դրական արդյունքով: Մեր գերատեսչությունները սովորել են փոխզիջումներ գտնել, որոնք շահավետ են երկու երկրների համար»,- հավելել է Պուտինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում