Տարածաշրջանային

Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին

1 րոպեի ընթերցում

Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հույս է հայտնել, որ եթե Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագիր ստորագրվի, այն խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը:

«Ղարաբաղի հետ կապված հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն: Հրադադարի համաձայնագիր է ստորագրվել, բայց դեռ խաղաղության պայմանագիր չկա», - Haber Global- ին տված հարցազրույցում նշել է Քալընը:

«Խաղաղության համաձայնագիրը օգուտ կբերի նաև Հայաստանի տնտեսությանը: Խաղաղության պայմանագիրը խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին, և սա ամենահարմար մոտեցումն է», - համոզմունք է հայտնել թուրք պաշտոնյան:

Քալընը նաև նշել է, որ եթե խաղաղության համաձայնագիրն արագ ստորագրվի, և եթե տեխնիկական խնդիրները, ինչպիսիք են ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, լուծվեն, ապա այս գործընթացը կարագանա:

«Այս հակամարտությունը պետք է ավարտվեր, և այն այժմ ավարտված է», - եզրափակել է Քալընը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում