Սպորտ

Արոնյանը հաղթել է Champions Chess Tour Finals-ի 4-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը հաղթել է Champions Chess Tour Finals-ի 4-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը դեռևս շարունակում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, շարունակում է ելույթները Champions Chess Tour Finals-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Champions Chess Tour Finals առցանց մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանն ուժերը չափեց Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրիի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:

Այս տուրից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում դեռևս երրորդն է:

Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, իսկ երկրորդում` Ուեսլի Սոն:

Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում