ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան երկրորդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում «Բրյուգե»-ն 1:2 հաշվով հաղթեց «Լայպցիգ»-ին, իսկ ՊՍԺ-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասը:
B խմբում «Լիվերպուլ»-ը խոշոր` 1:5 հաշվով առավելության հասավ «Պորտու»-ի նկատմամբ, իսկ «Միլան»-ը տանը զիջեց «Ատլետիկո»-ին` 1:2:
C խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն նվազագույն հաշվով պարտության մատնեց «Սպորտինգ»-ին, «Այաքս»-ը 2:0 հաշվով հաղթեց «Բեշիկթաշ»-ին:
D խմբում «Ռեալ»-ը պարտվեց «Շերիֆ»-ին 1:2, «Շախտյոր»-«ԻՆտեր» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: