Պուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կլինի անմիջակա, թեեւ ռուսական պետության ղեկավարը շարունակում Է մյուս բոլոր միջոցառումներն անցկացնել տեսակապի ռեժիմով, պատմել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողների հետ զրույցում նա հաստատել Է, որ սեպտեմբերի 29-ին նշանակված այցին Էրդողանի նախապատրաստվելը շարունակվում Է: Նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել Է, որ Պուտինի մասնակցությամբ միջոցառումների անցկացումը տեսակապով նախազգուշական միջոց Է: Նրա խոսքով՝ ղեկավարները կքննարկեն մի քանի միջազգային հարցեր:

«Տարածաշրջանային խնդիրներ: Ես կարծում եմ, որ առաջին հերթին Սիրիան կլինի օրակարգում, իհարկե, Աֆղանստանը, Լիբիայի շուրջ կարծիքների ավանդական փոխանակում եւ այլ միջազգային հարցեր»,-ասել Է Պեսկովը:

Նա նաեւ նշել Է, որ նախագահները կքննարկեն նաեւ երկկողմ հարաբերությունների ընդհանուր գործեր, այդ թվում՝ տնտեսության բնագավառի համատեղ նախագծեր: Պեսկովը հերքել Է հաղորդագրություններն այն մասին, որ Էրդողանի հետ միասին սեպտեմբերի 29-ին Պուտինի հետ բանակցություններին կմասնակցի նրա իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռայիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Français Русский Türkçe

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս