Պաշտոնական

Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի. ՀՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահն ընդգծել է, որ պետք է ներդնել ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման:

«Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան՝ Արցախյան երկրորդ պատերազմը: Պատերազմ, որը մեզնից խլեց երիտասարդ կյանքեր ու ճակատագրեր:

Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ...

Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:

Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։

Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի...

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվենք. առաջ...»,-ասված է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում