Ջանքեր ներդնենք ազգի համախմբան համար. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուղերձում նշել է, որ պետք է ջանքեր ներդնել ազգի համախմբան համար:

«Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև:

Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և մեր ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։ Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրումի ոգի, համախմբում և միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։ Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբան, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման։ Քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ զորանանք և զորացնենք մեր պետականությունը, ազգային-հասարակական մեր կյանքը՝ ամուր պահելով հույսի, հավատի, սիրո և արդարության ուղիներում։ Մաղթում ենք, որ մեր ժողովրդին միշտ լսելի լինի հայրենիքը պաշտպանելու, միասնական լինելու պատգամը, որ թողնում են մեզ հանուն Արցախի անկախ կյանքի և հանուն մեր լուսավոր ապագայի նահատակված մեր քաջորդիները:

Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենյաց պաշտպան մեր զոհված հերոսների համար, հայցում մխիթարություն նրանց հարազատներին, ապաքինում մաղթում վիրավորներին և վերադարձ գերյալներին ու անհայտ կորածներին։ Մեր հայցն է առ Աստված, որ Տիրոջ հանապազ օրհնությունը խաղաղության, ապահով ու անվտանգ կյանքի մեջ պահի մեր ժողովրդի զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, այսօր և միշտ. ամեն»,-ասված է ուղերձում:

Հայերեն العربية Русский

ՄԱԿ-ը դատապարտել է ապստամբների կողմից մարդու իրավունքների խախտումներն Արևելյան Կոնգոյում

Պետեր Սիյարտոն վստահեցրել է, որ Հունգարիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից

ԶՊՄԿ-ն անդրադարձել է շրջանառվող լուրերին իր որոշ աշխատակիցների գործադուլի մասին

Պիստորիուսը չափազանցություն է համարել Գերմանիայի կողմից պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը

Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին

Հայաստանի կինոյի հիմնադրամն առանձին տաղավարով կմասնակցի Բեռլինալեի կինոշուկային

Պատանի հայ երաժիշտները հանդես կգան «ԵրազԱրտ» կրթական նախաձեռնության համերգին

Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվությունը Լեհաստանին դրդել է օդ բարձրացնել մարտական ավիացիան

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի երկու պատանդների հանձնումը Կարմիր Խաչին

ԱԱԾ-ն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ՝ Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութի տարածման առնչությամբ