«Նոր գիրք»-29/21.  Սեր, առաջնորդություն և լուսավոր ու արտասովոր պատմություն 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր հրատարակությունների մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Մարգարիտ Դերանց, «Սեր լուսնեզրին»

Վեպը քառասնամյա գրող կնոջ կյանքն է՝ Խորհրդային Միության քայքայման և դրա հետևանքով աշխարհում տեղի ունեցող շրջադարձային կտրուկ փոփոխությունների համապատկերում: Այն բազմաշերտ հոգեբանական վեպ է՝ կնոջ և տղամարդու սիրային հարաբերությունների, գրականության, լքվածության, ժամանակակից մարդու անհուսության, օտարացման մասին: Գիրքը լույս է ընծայել հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն

Նարինե Աբգարյան, «Մանյունյա»

«Մանյունյան» լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի: Թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան։ Գիրքը լույս է ընծայել հրատարակչությունը։

Փաստավավերագրական գրականություն

Ռոբին Շարմա, «Առաջնորդության 8 խորհուրդ վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»

Պահել խոստումները, դառնալ «ագրեսիվ» ունկնդիր, մշտապես սրտացավ լինել, լինել ճշմարտախոս. ահա այն հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն յուրաքանչյուր անհատի ինչպես աշխատավայրում դառնալ հաջողակ, այնպես էլ կյանքում՝ երջանիկ. Ռոբին Շարման իր յուրաքանչյուր գրքում մեզ ուղերձներ է փոխանցում: Փորձեք հետևել դրանց...

Թարգմանությունը անգլերենից՝ Աննա աբրահամյանի:

Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին