Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհվել է 3781 զինծառայող և քաղաքացիական անձ. ՔԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհվել է 3781 զինծառայող և քաղաքացիական անձինք։ 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձ գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:

Հայերեն English Русский

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ, ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ

Ապրիլի 15-ի միջոցառումների անոնս

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անընդունելի են Իրանի համար․ Բաղայի

ՀՀ ՄՔԾ-ի Զանգերի կենտրոնը քաղաքացիներին մատուցելու է բարձր որակի ծառայություններ

Չինաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ համակարգել գործողությունները՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի

Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսում մաքսատուրքերի շուրջ

Կալասը հայտարարել է մինչև 2027 թ. պաղեստինցիներին 1,6 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ հատկացնելու մասին

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի

Ալժիրը վտարել է 12 ֆրանսիացի դիվանագետի

Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները ստորագրել են համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր