Սպորտ

«Կադիս»-ը պարտվեց. Հարոյանը պատմական գոլի հեղինակ

1 րոպեի ընթերցում

«Կադիս»-ը պարտվեց. Հարոյանը պատմական գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը պատմական գոլի հեղինակ է դարձել «Կադիս»-ի կազմում` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լա լիգայի 7-րդ տուրում «Կադիս»-ը արտագնա խաղում մրցեց «Ռայո Վալեյկանո»-իհետ: Տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր: Հարոյանը «Կադիս»-ի կազմում գոլի խփեց23-րդ րոպեին` դառնալով պատմական գոլի հեղինակ. նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփում Իսպանիայի առաջնությունում:

Այս տուրից հետո «Կադիս»-ն ունի 6 միավոր և Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է: Առաջատարը 17 միավորով «Ռեալ»-ն է:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում