Սպորտ

Սպերցյանի գոլը նպաստեց «Կրասնոդար»-ի հաղթանակին

1 րոպեի ընթերցում

Սպերցյանի գոլը նպաստեց «Կրասնոդար»-ի հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սոչի»-ին: Տան տերերը գոլառատ խաղում հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Էդուարդ Սպերցյանն, ով «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր, գոլի հեղինակ դարձավ խաղի մեկնարկից ընդամենը 3 րոպե անց:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 16 միավորով: Առաջատարը 23 միավորով «Զենիթ»-ն է:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում