Տարածաշրջանային

Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ժոզեֆ Բորելի հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ժոզեֆ Բորելի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան հաշվում:

Չավուշօղլուն մանրամասնելով հանդիպման բովանդակությունը՝ նշել է, որ Բորելի հետ քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Աֆղանստանի, Արևելյան Միջերկրականի, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում