Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատչելին՝ զեղչով» աշնանային առաջարկի շրջանակներում սեպտեմբերի 23-ից Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաևUcom-ի առցանց խանութումյուրաքանչյուրը կարող է ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոնների լայն տեսականին՝ հատուկ պայմաններով:

«Սեպտեմբերի 23-ից բոլոր սմարթֆոնների, ինչպես նաև 30 000 դրամ և ավելի արժողությամբ աքսեսուարների համար գործում է 5% զեղչ՝ կանխիկ գնման դեպքում: Մասնավորապես,Alcatel 1S2021 թվականի արտադրության սմարթֆոնը կանխիկ գնելու դեպքում գնորդները կվճարեն 5%-ով զեղչված գինը՝ 58 800 դրամ և նվեր կստանան TWS Hiper Oki անլար ականջակալները:Realme C112021 սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 56 905 դրամով»,- հայտնում են ընկերությունից:

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 24-իցOnePlusապրանքանիշի բոլոր սարքավորումները կզեղչվեն 10%-ով, իսկ կանխիկ գնման դեպքում՝ ևս 5%-ով: Օրինակ՝OnePlus Nord N100–ի գինը արդյունքում կկազմի 75 240 դրամ:

«Ucom-ում մենք առաջարկում ենք սմարթֆոններ և սարքավորումներ ցանկացած բյուջե ունեցող գնորդների համար: Շտապե՛ք օգտվել այս առաջարկից և թարմացրեք ձեր գաջեթները՝ ձեռք բերելով էլ ավելի որակյալ, արագագործ, հարուստ գունապնակով, հզոր մարտկոցով նորագույն սմարթֆոնները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը:

Նշվում է, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

Հայերեն

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ