Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:

Անցած երեսուն տարիներին Ձեր երկիրը հասարակական-քաղաքական կյանքի արդիականացման, քաղաքացիների կյանքի որակի բարելավման ու բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումների իրականացման գործում հասել է ծանրակշիռ արդյունքների:

Ղազախստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը, բարեկամական կապերն ամուր հիմք են՝ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Վստահ եմ՝ համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակում՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում