«Տաշիր»-ը նախատեսում է Հայաստանում արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130 մլն դոլարի ներդրում անել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տաշիր» ընկերությունը արտադրական հզորությունները, տուրիզմը զարգացնելու, նաև երիտասարդական գործարարությունը խթանելու համար նախատեսում է 130 միլիոն դոլարի ներդրում անել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ծրագրերը։

«Տնտեսության զարգացումն անհնար է առանց արտադրական հզորությունների զարգացման, այդ թվում՝ առանց այդ ոլորտում նոր ինովացիոն լուծումների կիրառման։ Նոր հզորությունների զարգացումը ամբողջ տնտեսության շարժիչ ուժն է։ Այն մեծացնում է արտահանման պոտենցիալը, երկրի բնակչությանը ապահովում է աշխատատեղերով։ Այս նպատակի համար հատկացվելու է 50 միլիոն դոլար»,- ասաց Կարապետյանը։

Ըստ հայ գործարարի՝ «Տաշիր» ընկերության համար երկրորդ կարևոր ուղղությունը տուրիզմի ոլորտն է։

«Տուրիզմի ոլորտը մեծ ուշադրություն է պահանջում։ Հայաստանը յուրահատուկ տուրիզմի երկիր է, զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Այդ նպատակների համար կհատկացնենք մոտ 50 միլիոն դոլար»,- նշեց Կարապետյանը։

Հաջորդը, ըստ Կարապետյանի, երիտասարդական գործարարության խթանումն է։

«Կարևոր է չանտեսել նաև երիտասարդ սերնդի նախաձեռնություններին աջակցությունը։ Այդ ծրագրերին կտրամադրենք մոտ 30 միլիոն դոլար»,-եզրափակեց Կարապետյանը։

Հայերեն العربية English

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն