Ստեղծարար և նորարարական մոտեցումը կամրապնդի ՌԴ-ում հայկական բիզնեսի դիրքերը. Սերգեյ Կոպիրկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են սերտ տնտեսական հարաբերություններ, որոնք ունեն օբյեկտիվ և լուրջ հիմքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Հայաստանում գործում են, ինչպես բոլորս գիտենք, ռուսական խոշոր ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիան», «Ռոսնեֆտ Արմենիան», «Հարավ - Կովկասյան երկաթուղի» և շատ այլ ընկերություններ: Իհարկե, նման ներկայացվածությունը խոսում է երկու երկրների ռազմավարական շահերի մասին: Չի կարելի նվազեցնել անհատ ձեռնարկատերերի փոքր և միջին բիզնեսի դերը` նրանց ներդրումը շատ կարեւոր է, եւ կարծում եմ, որ դա այն ուղղությունն է, որն արժանի է շատ լուրջ ուշադրության: Ընդհանուր առմամբ, մեր տնտեսական համագործակցությունը ոչ թե պարզապես լրացնում է, այլ հիմք է ստեղծում մեր հարաբերությունների, մեր ռազմավարական դաշնակցության համար»,- ասաց Կոպիրկինը:

ՌԴ դեսպանը հիշեցրեց, թե որ ոլորտներում են երկու երկրները հաջող զարգացման հնարավորություններ ստեղծել:

«Դա էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսների ոլորտն է: Կարևոր է՝ կանգ չառնել ձեռք բերածի վրա և արդեն իսկ առկա համագործակցությունը լցնել նոր բովանդակությամբ, ինչպես նաև՝ ընդլայնել այդ համագործակցությունը նոր հեռանկարային ուղղություններով: Ստեղծարար, նորարական մոտեցում են պահանջում կյանքը, զարգացման տրամաբանությունը և միջազգային ու տարածաշրջանային գործընթացները»,- ընդգծեց Կոպիրկինը:

ՌԴ դեսպանի կարծիքով` միայն դա կապահովի երկու երկրների մրցունակությունը, թույլ կտա պահպանել և ամրապնդել Հայաստանում ռուսական բիզնեսի դիրքերը,ինչպես նաև՝ Ռուսաստանում հայկական բիզնեսի դիրքերը:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար