«Նոր գիրք»-28/21. Տեղատվությունից մինչև թիկնազոր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Վահագն Գրիգորյան, «Տեղատվություն»

«Տեղատվություն» վեպը շոշափում է մարդու բարոյական նկարագրի և անհատի ու հասարակության փոխհարաբերության պրոբլեմները: Այն հումորի ու սատիրայի լեզվով, այլաբանական ու իրապատում տարրերի միահյուսումով պատմում է, թե ինչ կարող է պատահել մարդուն, որը ներքին տեղատվություն է ապրում, մոռանում է հասարակության հանդեպ ունեցած իր պարտականությունները: «Տեղատվություն» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1976 թվականին: Ներկա հրատարակությունը պատրաստելիս՝ հեղինակը կատարել է բազմաթիվ խմբագրական աշխատանքներ ու վերամշակումներ: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Ռոբերտ Փեն Ուորեն, «Արքայի ամբողջ թիկնազորը»

Հեղինակը վերնագիրը վերցրել է «Գնդլիկ Բլբլիկը» (Humpty Dumpty) մանկական շուտասելուկից: Վեպը խարիզմատիկ, պոպուլիստ գործիչ Վիլլի Ստարկի մասին է։ Հարավային մի նահանգում նա քաղաքական կոշտ գիծ է առաջ մղում Մեծ ճգնաժամի տարիներին: Ընդունված է համարել, որ կերպարի նախատիպն ԱՄՆ սենատոր Հյու Լոնգն է, որը սպանվեց 1935-ին:

Վեպը գրված է առաջին դեմքով։ Ջեկ Բարդենը նահանգապետի աջ ձեռքն է, նախկին լրագրող, որը ներկայացնում է իր շեֆի՝ Վիլլի Ստարկի քաղաքական վերելքի եւ կառավարման դրամատիկ դրվագները: Ստարկի կարիերան ներհյուսված է Ջեկ Բարդենի կյանքի պատմությանն ու փիլիսոփայական մտորումներին:

«Վիլլի Ստարկի պատմությունն ու Ջեկ Բարդենի պատումը որոշ իմաստով միեւնույն պատմությունն են»,– նկատել է գրողը: Թարգմանիչ՝ Կարլեն Դալլաքյան, խմբագիր՝ Տաթևիկ Նալբանդյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Փաստավավերագրական գրականություն

Մարիաննա Շահինյան, «Ջաբրայիլի Արծիվը»

Գիրքը բաղկացած է երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»: Առաջին գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Ռաֆայելի Նազարյանին, որը 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ներառում է հերոսի մանկությունից մինչև զինվորական ծառայության տարիները և պատերազմի ընթացքը: Գրքում նկարագրվում է նրա՝ առաջնորդի կերպարը, մարդկային հատկանիշները: Պատերազմի ընթացքում հրամանատարն աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ՝ օրինակ ծառայելով զինակիցներին և մինչև վերջ հավատարիմ մնալով հայրենիքին տված երդմանը:

«Առաջնագծի մարտիկը» գիրքը ներառում է 9 ՊՇ , 3-րդ ՀԳՄ-ի անմահացած տղաների կենսագրությունները, նրանց սխրանքներն ու քաջագործությունները արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը