Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրումը կավելանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփոխություն կատարելով 2015թ. նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ՝ գործադիրը որոշում է ընդունել Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարներն ավելացնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ նախագիծը կազմվել է վարչապետի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ ՀՀ հավաքականի մարզիկների հետ հանդիպմանը տրված հանձնարարականի հիման վրա:

«1-ին տեղ գրաված մարզիկներն ստանում են 20 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 25 մլն դրամ, ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 10 մլն դրամ, կստանան 12 մլն 500 հազար դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքականի թիմի բժիշկն ստանում են 4 մլն դրամ, կստանան 5 մլն դրամ»,-մանրամասնեց նախարարը:

2-րդ տեղ գրաված մարզիկներ 15 մլն դրամի փոխարեն կստանան 20 մլն դրամ, ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը՝ 7 մլն 500 հազար դրամի փոխարեն՝ 10 մլն դրամ: Հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը մինչ այս պահը ստացած 3 մլն դրամի փոխարեն կստանան 4 մլն դրամ:

3-րդ տեղը գրաված մարզիկները, որոնք այժմ ստանում են 10 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 15 մլն դրամ, հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը՝ 5 մլն դրամի փոխարեն՝ 7 մլն 500 հազար դրամ: Հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկը ներկայիս 2 մլն դրամի փոխարեն կստանան 3 մլն դրամ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների, մարզիչների և բժիշկների խրախուսման նպատակով Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ևս 2 չզեկուցվող հարց, որոնցով նախատեսվում է անվանական թոշակների և ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների գումարների ավելացում:

Հայերեն

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին