Տարածաշրջանային

Financial Times-ն անդրադարձել է Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Financial Times-ն անդրադարձել է Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Financial Times թերթը, հոդվածում վերլուծելով աֆղան փախստականների խնդիրը, անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից աֆղան փախստականներին չընդունելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ երկրի տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով փոխվել է փախստականների վերաբերյալ երկրի բնակչության վերաբերմունքը, ինչն էլ վատ է անդրադարձել Թուրքիայի իշխող ուժի և առաջնորդի հեղինակության վրա:

ԹուրքիայիՀանրապետությաննախագահՌեջեփԹայիփԷրդողանըԳերմանիայինախագահՖրանկՎալտերՇտայնմայերիհետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել էր աֆղան փախստականների խնդրին:

Էրդողանը նշել էր, որ Թուրքիան ի վիճակի չէ կրել այդ նոր միգրացիոն բեռը:

Նա ընդգծել էր նաև, թե ոչ ոք չի կամենում, որ Աֆղանստանի փախստականների պարագայում լինի այն, ինչ եղավ 2015թ․սիրիացի փախստականների ալիքի դեպքում:

Էրդողանը աֆղան փախստականներին չընդունելու վերաբերյալ արել է նաև մի քանի այլ հայտարարություններ:

ԹուրքիայիարտաքինգործերինախարարՄևլութՉավուշօղլունևսնախորդամիսմի քանի անգամ հայտարարելէ,թեԹուրքիանմտադիրչէապաստանտրամադրելաֆղանփախստականներին։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում