Քաղաքականություն

Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր

ԴՈՒՇԱՆԲԵ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան այցի շրջանակներում առաձնազրույց է անցկացրել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպումից հետո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ լուսանկարահանվել են։

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։

Սեպտեմբերի 17-ին վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում