Սպորտ

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում  2-րդն են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-ից 13-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային 16-րդ մրցաշարում 19 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը եւ նվաճել արծաթե մեդալներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը, որն անցկացվել է արդեն 16-րդ անգամ, այս տարի մասնակցել են 9 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից։ Նրանց միացել են Լիտվայի խոշոր լրատվամիջոցները ներկայացնող 5 թիմեր։ Հայաստանի թիմը տոնել է 6 հաղթանակ, այդ թվում 4-ը՝ խոշոր հաշվով, խաղացել է 1 ոչ ոքի եւ պարտվել 1 խաղում։ 24 միավորով կրկին հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որը հաղթել է բոլոր 8 խաղերում եւ ոչ մի գնդակ բաց չի թողել։ 3-րդ տեղը բաժին է հասել Լիտվայի ժուռնալիստների միության Pressas թիմին՝ 14 միավորով։

Հայաստանի թիմի խաղացող Դավիթ Եղիազարյանն էլ մրցակիցների դարպասը խփած 12 գնդակով արժանացել է մրցաշարի լավագույն հարձակվողի կոչման եւ որպես պարգեւ ստացել Լիտվայի հավաքականի մարզաշապիկ։ Հայաստանիթիմի կազմում հանդես է եկել նաև «Արմենպրես»-ի աշխատակիցը:

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

2019թ․ կայացած նախորդ մրցաշարում եւս Հայաստանի լրագրողները զբաղեցրել էին 2-րդ տեղը, իսկ մինչ այդ երեք անգամ անընդմեջ 3-րդն էին։ Հավաքականում ընդգրկված են Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն