Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսի դեմ օգտագործվել է 5,7 մլրդ դեղաչափ պատվաստանյութ

1 րոպեի ընթերցում

Աշխարհում կորոնավիրուսի դեմ օգտագործվել է 5,7 մլրդ դեղաչափ պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ներկա դրությամբ կորոնավիրուսի դեմ օգտագործվել է 5,7 մլրդ դեղաչափ պատվաստանյութ, բայց դրա միայն 2 տոկոսն է բաժին ընկնում Աֆրիկային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյսուսը:

Նրա խոսքով՝ արդյունքում աֆրիկյան երկրների բնակիչները շարունակում են կրել «մահացու վիրուսով վարակվելու ռիսկը, որի դեմ աշխարհի բազմաթիվ այլ մարդիկ ունեն պաշտպանություն»:

«Ներկա դրությամբ միայն երկու աֆրիկյան պետություններ են հասել բնակչության 40 տոկոսի պատվաստման: Սա բոլոր տարածաշրջաններից ամենացածր ցուցանիշն է: Եվ դա ոչ նրա պատճառով, որ աֆրիկյան պետությունները չունեն հնարավորություններ կամ փորձ պատվաստանյութերի կիրառման, այլ այն պատճառով, որ նրանք դուրս են թողնվել մնացած աշխարհից»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում