Նոր 211 ավտոբուսները հոկտեմբերի առաջին տասնօրյակում կլինեն Փոթիի նավահանգստում․ Հայկ Մարության

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի համար նախատեսված 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչև Երևան հասնելու համար, հավանաբար, կպահանջվի շուրջ 10 օր»,- պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին՝ նշեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ նոր 8,6-մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայում գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ՝ աշխատելու են նոր երթուղիներում:

Նա ընդգծեց, որ ավտոբուսների փոխարինման այս գործընթացը տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլն է, իսկ վերջնարդյունքում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը:

Հայերեն Русский

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ