Հասարակական

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Երևանի ավագանու անդամի մանդատը տրվել է Տիգրան Խաչատրյանին

1 րոպեի ընթերցում

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Երևանի ավագանու անդամի մանդատը տրվել է Տիգրան Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստին ասաց, որ Հակոբյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արտաշես Ջավադյանին։

«Արտաշես Ջավադյանը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Խաչատրյանին»,- նշեց Մարությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում