Տարածաշրջանային

Հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը

1 րոպեի ընթերցում

Հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հանդիպման կողմերը գրել են իրենց թվիթերյան հաշիվներում։

«Շնորհակալություն մեզ այցելելու համար: Մենք մեր օրակարգի հարցերի շուրջ ունեցանք արդյունավետ բանավեճ և քննարկում ենք դրանք հաղթահարելու ուղիները»,- հանդիպումից հետո գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

«Ուրախ եմ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման համար: Մենք նրա հետ քննարկեցինք երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում առկա իրավիճակը և ընդհանուր մտահոգող խնդիրները»,- գրել է դեսպանը:

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել են վերջին մի քանի օրերին, երբ տեղեկություն եղավ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ստուգում են իրանական բեռնատարները։ Ադրբեջանցիները նույնիսկ գումար են պահանջում իրանցի վարորդներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում