Տարածաշրջանային

Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի, Թուրքիայի, Պակիստանի համատեղ զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի, Թուրքիայի, Պակիստանի համատեղ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները տևելու են սեպտեմբերի 12-20-ը:

«Երեք եղբայր-2021» խորագիրը կրող զորավարժությունների հիմնական նպատակը, որին մասնակցում են երեք երկրներ, հանդիսանում է ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումը, ինչպես նաև պատրաստվելը գործողությունների՝ խաղաղ և պատերազմական իրավիճակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում